Հունաստանի վարչապետի արձագանքը Էրդողանի կիպրոսյան հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/world-i146296-Հունաստանի_վարչապետի_արձագանքը_Էրդողանի_կիպրոսյան_հայտարարություններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները մեծ արձագանք են գտել հունական մամուլում:Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել է, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձա խողվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2021 13:33 Asia/Tehran
  • Հունաստանի վարչապետի արձագանքը Էրդողանի կիպրոսյան հայտարարություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները մեծ արձագանք են գտել հունական մամուլում:Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել է, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել է, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձա խողվել է:

Էրդողանը վերահաստատել է Կիպրոսի հարցը երկու պետության սկզբունքով լուծելու դիրքորոշումը և ընդգծել, որ թուրքական կողմն այդ դիրքից չի նահանջելու:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Հունաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով հիշյալ հայտարարություններին, դատապ արտող հաղորդագրություն է տարածել։

Իսկ Հունաստանի վարչապետը Կիրիակոս Միցոտակիսը, ի պատասխան Էրդողանի այդ հայտարարություններին, ասել է. «Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Կիպրոսի և կիպրոսցի թուրքերի դեմ սպա ռնալիքների փակուղուց», նշելով, որ այդ սպառնալիքները դեմ են տարածաշրջանում միջազգային օրինականությանն ու կայունությանը, ԵՄ-ի, 21-րդ դարի արժեքներին, ինչի պատճառով էլ հանդուր ժողականություն չի լինի։

Միցոտակիսի խոսքերով՝ Թուրքիան պետք է դադարի ճնշումներ գործադրել Կիպրոսի վրա:

yerevan-times.com