Կիպրոսը Էրդողանի հայտարարությունների հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
https://parstoday.ir/hy/news/world-i146394-Կիպրոսը_Էրդողանի_հայտարարությունների_հարցով_դիմել_է_ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհուրդ
Կիպրոսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի՝ Վարոշայի վերաբերյալ արած հայտարարությունների դեմ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 22, 2021 18:44 Asia/Tehran
  • Կիպրոսը Էրդողանի հայտարարությունների հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Կիպրոսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի՝ Վարոշայի վերաբերյալ արած հայտարարությունների դեմ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 

Էրդողանն ու Թաթարը հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին: Վարոշան 1974թ. թուրքական ներխուժումից հետո ցանկապատերով փակվել է ու առ այսօր անբնակ է։

Կիպրոսը ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված դիմումը հիմնավորել է Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարության կողմից Վարոշայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի խախտմամբ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևով, Վարոշան, որը չեզոք գոտի է համարվում, պետք է անձեռնմխելի մնա մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:

Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Կատարվող քայլերը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի բացահայտ խախտումներ են: Դրանք բացասաբար են անդրադառնալու այն ջանքերի վրա, որոնք գործադրվում են բանակցությունները վերսկսելու նպատակով»:

168.am