Պուտինը պատմել է ռուսական սպառազինության նոր տեսակների մասին
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանն իր ռազմածովային ներկայությունն ապահովել է Համաշխարհային օվկիանոսի գրեթե բոլոր շրջաններում:
Ռուսաստանը մշտապես և հաջողությամբ կատարելագործում է իր սպառազինության տեսակները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ռազմածովային գլխավոր շքերթին՝ նվիրված ռուսական նավատորմի ստեղծման 325-ամյակին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ռուսաստանն ամենակարճ ժամանակում իր արժանի տեղն է զբաղեցրել առաջատար ծովային տերությունների շարքում, զարգացման հսկայական ճանապարհ է անցել՝ ունենալով այժմ օվկիանոսի գոտու հզոր նավեր և հրթիռային ատոմային սուզանավեր, ձեռք է բերել արդյունավետ ծովային ավիացիա, հուսալի համալիրներ ափամերձ պաշտպանության համար, ինչպես նաև սպառազինությունների նորագույն հիպերձայնային ճշգրիտ համակարգեր, որոնք մինչ այժմ աշխարհում նմանը չունեն, որոնք մենք անընդհատ ու հաջողությամբ կատարելագործում ենք», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն իր ռազմածովային ներկայությունն ապահովել է համաշխարհային օվկիանոսի գրեթե բոլոր շրջաններում։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio