Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են գազի տարանցման մասին երկարաժամկետ պայմանագրի կնքումը
https://parstoday.ir/hy/news/world-i147098-Ռուսաստանը_և_Թուրքիան_քննարկում_են_գազի_տարանցման_մասին_երկարաժամկետ_պայմանագրի_կնքումը
Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում գազի տարանցման մասին երկարաժամկետ համաձայնագիր կնքելու հարցի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2021 17:37 Asia/Tehran
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են գազի տարանցման մասին երկարաժամկետ պայմանագրի կնքումը

Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում գազի տարանցման մասին երկարաժամկետ համաձայնագիր կնքելու հարցի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին:

Ռուսաստանի փոխվարչապետը լրագրողներին ասել է, որ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գործող աշխատանքային խումբը քննարկել է այն հարցերը, որոնք կան ռուսաստանյան «Գազպրոմ էքսպորտ»-ի և թուրքական Botas-ի միջև:

«Խոսքը գազի տարանցման մասին երկարաժամկետ պայմանագիր ստորագրելու մասին է», - ասել է Նովակը՝ չբացահայտելով համաձայնագրի մանրամասները:

Ներկայումս Ռուսաստանը գազ է մատակարարում Թուրքիային Սև ծովով անցնող «Թուրքական հոսքի» խողովակաշարով: Գազատարի նախագծային հզորությունը 31,5 մլրդ խմ է:

armenpress.am