Ռուսաստանը և OPEC-ը կքննարկեն նավթի արդյունահանման հնարավոր նվազեցումը. «Տրանսնեֆտ»
https://parstoday.ir/hy/news/world-i1474-Ռուսաստանը_և_opec_ը_կքննարկեն_նավթի_արդյունահանման_հնարավոր_նվազեցումը._Տրանսնեֆտ
Ռուսաստանը և Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) կքննարկեն արդյունահանման հնարավոր նվազեցումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 28, 2016 09:54 Asia/Tehran
  • Ռուսաստանը և OPEC-ը կքննարկեն նավթի արդյունահանման հնարավոր նվազեցումը. «Տրանսնեֆտ»

Ռուսաստանը և Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) կքննարկեն արդյունահանման հնարավոր նվազեցումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Տրանսնեֆտ»-ը:

Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (OPEC) նավթի գների կայունացման նպատակով նավթարդյունաբերող երկրների կողմից ստեղծված միջազգային միջկառավարական կազմակերպություն է։ ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում 12 երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Կատար, Լիբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր և Անգոլա։ Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում։