Գերմանիայի ԱԳՆ-ն Լավրովին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i1483-Գերմանիայի_ԱԳՆ_ն_Լավրովին_երկրի_ներքին_գործերին_միջամտելու_մեջ
Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել է Գերմանիայի ներքին գործերին միջամտելու մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2016 06:50 Asia/Tehran
  • Գերմանիայի ԱԳՆ-ն Լավրովին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին մեղադրել է Գերմանիայի ներքին գործերին միջամտելու մեջ։

Շթայնմայերի խոսքով՝ ոչ մի արդարացում չունի Լիզա անունով ռուս աղջկա դեպքը (որին, ծնողների պատմելով, առեւանգել եւ բռնաբարել են ենթադրաբար փախստականները) քաղաքական քարոզչության նպատակով օգտագործելը, հայտնում է Deutsche Welle-ն։

Նախարարն անթույլատրելի է համարել միգրանտների՝ առանց այդ էլ բարդ ներգերմանական քննարկումներին միջամտելը եւ դրանք բորբոքելը։ «Ես կարող եմ Ռուսաստանի իշխանություններին միայն խորհուրդ տալ հաշվի առնել հետաքննության արդյունքները»,- հավելել է նա, փոխանցում է Lenta-ն։

Շթայնմայերն այս հայտարարությունն արել էր ի պատասխան Լավրովի այն արտահայտության, որով ՌԴ արտգործնախարարը Գերմանիայի իշխանություններին մեղադրել էր «ներքաղաքական նպատակով իրականությունը քողարկելու փորձերի մեջ»։

Նշենք, որ Լիզայի հարազատները պնդում են, որ երեխան անհետացել է հունվարի 11-ի առավոտյան Բեռլինում՝ դպրոցի ճանապարհին։ Նրան մեկ օր անց գտել էին փողոցում։

Ընտանիքի անդամների վստահեցմամբ՝ 13-ամյա աղջկան ծեծել եւ բռնաբարել էին։