Եվրասիական միության առաջնորդները կարևորում են հարաբերությունների ընդլայնումը և համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i148698-Եվրասիական_միության_առաջնորդները_կարևորում_են_հարաբերությունների_ընդլայնումը_և_համագործակցությունը
Ղրղզստանի նախագահը կարևորել է արտադրական շղթաների ստեղծման ներուժի ավելացման և Եվրասիական միության անդամ երկրներից արտահանման ավելացումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 22, 2021 18:17 Asia/Tehran
  • Եվրասիական միության առաջնորդները կարևորում են հարաբերությունների ընդլայնումը և համագործակցությունը

Ղրղզստանի նախագահը կարևորել է արտադրական շղթաների ստեղծման ներուժի ավելացման և Եվրասիական միության անդամ երկրներից արտահանման ավելացումը:

Բիշքեկում կայացած Եվրասիական միության գագաթնաժողովում, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջաբարովն ասել է.«Հաշվի առնելով անդամ երկրների միջև բազմակողմանի համագործակցության խորացման մեծ կարևորությունը, Ղրղզստանը կնպաստի Միությունում համագործակցության գործընթացների հետագա զարգացմանը»:

Անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին, Ջաբարովը կարևորել է կորոնավիրուսը կանխելու և Եվրասիական երկրներում պատվաստանյութի արտադրման ֆինանսավորումը:

Նիստին մասնակցած պետությունների ղեկավարները նույնպես ընդգծել են իրենց երկրի պատրաստակամությունը՝ ընդլայնել ներգրավվածությունը հետագա զարգացման գործընթացներում, ստեղծել առևտրատնտեսական համագործակցություն և շարունակել ակտիվորեն ներգրավվել Միության այլ կարևոր հարցերում:

Եվրասիական գագաթնաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Հայաստանի և Բելառուսի վարչապետները: