ԵԱՏՄ միասնական գազային շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին
Սեպտեմբեր 04, 2021 08:52 Asia/Tehran
ԵԱՏՄ միասնական գազային շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին
Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գազի ընդհանուր շուկայի շրջանակներում կապահովվի բորսայում այդ էներգառեսուրսը գնելու հնարավորություն։ Դրա համար կընդունվի բորսային գազի առեւտրի կարգը, որն այսօր արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների եւ ազգային բորսաների հետ համատեղ»,-ասել է Մալկինան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ երկրները ձեռնամուխ են եղել գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորմանը:
Verelq.am
Պիտակ