Գերմանիայում հսկողության տակ է գտնվում մոտ 90 ոչ պաշտոնական մզկիթ
https://parstoday.ir/hy/news/world-i15040-Գերմանիայում_հսկողության_տակ_է_գտնվում_մոտ_90_ոչ_պաշտոնական_մզկիթ
Գերմանիայում իշխանությունների կողմից հսկողության տակ է պահվում մոտ 90 մզկիթ: Այս մասին հայտնել է Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը: Նրա խոսքերով՝ հիմնականում խոսքը գնում է արաբական ոչ պաշտոնական մզկիթների մասին, որտեղ մուսուլմանները ջիհադի կոչեր են հնչեցնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2016 08:55 Asia/Tehran
  • Գերմանիայում հսկողության տակ է գտնվում մոտ 90 ոչ պաշտոնական մզկիթ

Գերմանիայում իշխանությունների կողմից հսկողության տակ է պահվում մոտ 90 մզկիթ: Այս մասին հայտնել է Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը: Նրա խոսքերով՝ հիմնականում խոսքը գնում է արաբական ոչ պաշտոնական մզկիթների մասին, որտեղ մուսուլմանները ջիհադի կոչեր են հնչեցնում:

Մասենն ընդգծել է, որ իր գերատեսչությունը հետեւում է Գերմանիայում ոչ բոլոր մուսուլմաններին, այլ միայն կրոնական եւ քաղաքական ծայրահեղականներին, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներին:

«Մեզ՝ Գերմանիայում անհրաժեշտ է ծայրահեղականության դեմ դաշինք, եւ դրա համար մեզ անհրաժեշտ են չափավոր մահմեդականները, ովքեր պատրաստ են պայքարել ծայրահեղականության դեմ սահմանադրական շրջանակներում»,- ասել է նա:

Ավելի վաղ, ապրիլին Մասենը հայտարարել էր, որ Գերմանիան գտնվում է ԻՊ-ի ջիհադիստների թիրախում: Նա իրավիճակն անվանել էր բավականին լուրջ, բայց նախատեսվող հարձակումների մասին կոնկրետ տեղեկատվություն չի ներկայացրել: Գերատեսչության ղեկավարի կարծիքով իսլամիստական ահաբեկիչների «կադրային ներուժը» երկրում կազմում է մոտ 1100 մարդ:

Deutsche Welle

3/5/2016