Թուրքիան Բունդեսթագին նախազգուշացրել է հայոց ջարդերի մասին բանաձեւում չօգտագործել ցեղասպանություն բառը
https://parstoday.ir/hy/news/world-i15061-Թուրքիան_Բունդեսթագին_նախազգուշացրել_է_հայոց_ջարդերի_մասին_բանաձեւում_չօգտագործել_ցեղասպանություն_բառը
Թուրքիան Բունդեսթագին նախազգուշացնում է Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերին վերաբերող բանաձեւում չօգտագործել ցեղասպանություն բառը։ Այս մասին հայտնում է Rheinischer Post պարբերականը՝ մեջբերելով Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2016 10:24 Asia/Tehran
  • Թուրքիան Բունդեսթագին նախազգուշացրել է հայոց ջարդերի մասին բանաձեւում չօգտագործել ցեղասպանություն բառը

Թուրքիան Բունդեսթագին նախազգուշացնում է Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերին վերաբերող բանաձեւում չօգտագործել ցեղասպանություն բառը։ Այս մասին հայտնում է Rheinischer Post պարբերականը՝ մեջբերելով Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուին։

«Դա ազգային խորհրդարանի որոշելու բանը չէ։ Պատմությանը գնահատականներ տալը Բունդեսթագի առաջադրանքը չէ»,- ասել է դեսպանը եւ զգուշացրել, որ բանաձեւում ցեղասպանություն եզրն օգտագործելը կարող է վտանգի տակ դնել հայ-թուրքական հարաբերությունների հետագա կարգավորումը։

«Ցեղասպանությունը հստակորեն սահմանվում է Ժնեւի կոնվենցիայով։ Դրա մասին կարող է որոշում կայացնել միայն միջազգային դատարանը։ Քաղաքական գործիչները գործում են քաղաքական կամ կրոնական մոտիվներով։ Դա կարող է վտանգել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը»,- ասել է դեսպանը։

Հիշեցնենք, որ ապրիլին Երեւան կատարած այցի ժամանակ Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդա Քրիսթոֆ Բերգներն ասել էր, որ հունիսի սկզբին Բունդեսթագում քննարկվելու է բանաձեւի նախագիծը, որը հաստատելու է, որ այն ինչ մեկ դար առաջ հայերի հետ կատարվել է Օսմանյան կայսրությունում իրականում ցեղասպանություն էր։

NEWS.am

3/5/2016