Բողոքի ցույցեր Նյու Յորքում՝ ընդդեմ կորոնավիրուսի պատվաստանյութի
https://parstoday.ir/hy/news/world-i151120-Բողոքի_ցույցեր_Նյու_Յորքում_ընդդեմ_կորոնավիրուսի_պատվաստանյութի
Նյու Յորքում հարյուրավոր քաղաքացիներ շաբաթ օրը դուրս են եկել փողոց՝ բողոքելու կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման քաղաքականության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2021 15:11 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր Նյու Յորքում՝ ընդդեմ կորոնավիրուսի  պատվաստանյութի

Նյու Յորքում հարյուրավոր քաղաքացիներ շաբաթ օրը դուրս են եկել փողոց՝ բողոքելու կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման քաղաքականության դեմ:

Ցուցարարները հավաքվել էին Նյու Յորքի «Թայմս» հրապարակում՝ բացականչելով «Անիծվի Բայդենը»: Նրանք Բայդենի  կառավարության քաղաքականությունը  նմանեցրել են Հիտլերի քաղաքականությանը:

Ցույցի վերաբերյալ  հրապարակված  լուսանկարներում երևում է, որ մասնակիցներն  առանց պահպանելու սոցիալական հեռավորությունը կրում էին  «Ո՛չ պատվաստմանը» գրությամբ դրոշներ: 

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին  չեղարկել  պետական և մասնավոր ոլորտի աշխատակիցներին  պարտադիր պատվաստելու և հրաժարման պարագայում յուրաքանչյուր շաբաթ կորոնավիրուսի թեստ  հանձնելու  և հանրային վայրեր, այդ թվում ռեստորաններ,մարզահամալիրներ ու կինոթատրոններ մուտք գործելու համար պատվաստման հավաստագիր պահանջելու մասին որոշումը: 

Ամերիկացի առաջատար վիրուսաբան և Սպիտակ տան բժշկական խորհրդատու Էնթոնի Ֆաուչին վերջերս Axios լրատվական կայքին  տված հարցազրույցում ասել էր, որ ամերիկացիների շրջանում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը շատ բարձր է: