Էրդողանի հայտարարությունը՝ Նյու Յորք մեկնելուց առաջ
Թուրքիայի նախագահը, նախքան ԱՄՆ մեկնելը, որտեղ մասնակցելու է ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեային, հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները կլուծվեն Նախիջևանի ճանապարհի վերաբացմանմբ:
Ըստ Անատոլու գործակալության, նշելով, որ իր ելույթը նախատեսված է սեպտեմբերի 21-ին, Էրդողանը հավելել է. «Գագաթաժողովում անդրադառնալու եմ ներգաղթյալների խնդրին, քանի որ ներգաղթյալների մեծ մասի բեռը մենք ենք կրում մեր ուսերին»:
Աֆղանստանում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Թուրքիայի նախագահն ասել է. «Մենք երբեք չենք վարանի մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրին»:
Խոսելով ընտրական համակարգը բարեփոխելու և ընտրություններին մասնակլցությունը նվազեցնելուն ուղղված ջանքերի մասին Էրդողանն ասել է. «Մենք հույս ունենք, որ 2023 թվականի ընտրությունները կանցկացվեն այլ պայմաններում»: