Թուրքիան գազային նոր պայմանագրեր է քննարկում պաշտոնական Մոսկվայի և Բաքվի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i151358-Թուրքիան_գազային_նոր_պայմանագրեր_է_քննարկում_պաշտոնական_Մոսկվայի_և_Բաքվի_հետ
Թուրքիան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ նոր գազային պայմանագրեր է քննարկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2021 12:19 Asia/Tehran
  • Թուրքիան գազային նոր պայմանագրեր է քննարկում պաշտոնական Մոսկվայի և Բաքվի  հետ

Թուրքիան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ նոր գազային պայմանագրեր է քննարկում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝  Gastech համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Թուրքիայի  էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը:

Թուրք փոխնախարարը նշել է, որ կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Թուրքիայում բնական գազի սպառումը կգերազանցի 60 միլիարդ խորանարդ մետրը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումը մեծացել է, քանի որ վերականգնվող էներգիայի աղբյուրները սկսել են զգալի դեր խաղալ, և արդյունքում գազի սպառումը փոքր -ինչ նվազել է: Այս տարի մենք տեսնում ենք, որ գազի սպառումն աճում է: Գազի բարձր գները ազդում են էներգառեսուրսների մատակարարումների վրա: Անցյալ տարի մենք կարողացանք ավելի շատ LNG (15 միլիարդ խորանարդ մետր) ստանալ, քանի որ մրցունակ գներ կային, այս տարի, իսկապես, դժվար կլինի: Բայց մենք նոր պայմանագրերի և ծավալների վերաբերյալ բանակցություններ ենք վարում մեր ներկայիս մատակարարների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստան: Բանակցությունները լավ են ընթանում»,- նշել է նա:

armenpress.am