Պուտինը քննադատում է Ռուսաստանի հետ եվրոպական գազի պայմանագրերի չեղարկումը
https://parstoday.ir/hy/news/world-i152574-Պուտինը_քննադատում_է_Ռուսաստանի_հետ_եվրոպական_գազի_պայմանագրերի_չեղարկումը
Քննադատելով Եվրոպայի եւ Մոսկվայի միջեւ գազի երկարաժամկետ պայմանագրերի չեղարկումը՝ ՌԴ նախագահը այդ քայլը անվանել է մեծ սխալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2021 08:55 Asia/Tehran
  • Պուտինը քննադատում է Ռուսաստանի հետ  եվրոպական գազի պայմանագրերի չեղարկումը

Քննադատելով Եվրոպայի եւ Մոսկվայի միջեւ գազի երկարաժամկետ պայմանագրերի չեղարկումը՝ ՌԴ նախագահը այդ քայլը անվանել է մեծ սխալ:

Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինը, քննադատելով գազի երկարաժամկետ պայմանագրերի կրճատման եվրոպական քաղաքականությունը, ասաց, որ Բրյուսելը մեծ սխալ է թույլ տվել` նվազեցնելով բնական գազի երկարաժամկետ առևտրի մասնաբաժինը՝ տեղափոխվելով տեղական շուկա, որտեղ գներն հասել են ամենաբարձր մակարդակի:

Նշվում է, որ Պուտինի այս խոսքերն ուղղված են եվրոպական որոշ երկրների կողմից «Գազպրոմի» հետ իրենց պայմանագրերի տարբեր ֆազերի չեղարկման քայլին: Որոշ երկրներ Գազպրոմի հետ ունեին 25-ամյա պայմանագիր: