Հունաստանի զինված ուժերը Թուրքիայի հետ սահմանին բերվել են պատրաստ վիճակի
Հունաստանը հայտարարել է Թուրքիայի ռազմական տեղաշարժների և անօրինական ներգաղթի պատճառով, երկրի սահմանին զինուժի տեղակայման և զինված ուժերը պատրաստ վիճակի բերելու մասին`
Հունաստանի կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ , որ Թուրքիայի հետ սահմանն ամրապնդելու համար, սահմանին տեղակայվել է 250 զինվորական:
Անկարայի և Աթենքի միջև ռազմական լարվածության աճին զուգահեռ, ամերիկյան կործանիչները վերջերս մտան Հունաստանի Լարիսա քաղաքի ավիաբազա ՝ մասնակցելու ԱՄՆ ռազմաօդային ուժերի և Հունաստանի օդային վարժանքներին: Թուրքիան մտահոգություն էր հայտնել այդ կապակցությամբ:
Հույն օրենսդիրներն անցած հինգշաբթի վավերացրեցին երրորդ երկրների սպառնալիքներից պաշտպանվելու հարցում Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագիրը: Միևնույն ժամանակ, Թուրքիան Հունաստանին մեղադրում է Միջերկրական ծովի կապակցությամբ մեծ հավակնություններ ունենալու մեջ:
Թուրքիան և Հունաստանը տարաձայնություններ ունեն Միջերկրական ծովի արևելքի, օդայիօ տարածքի, էներգետիկայի, Էգեյան ծովի կղզիների և Կիպրոսի հարցերի շուրջ: