Ադրբեջանը Թուրքիայի հետ գազային նոր պայմանագիր է կնքել
https://parstoday.ir/hy/news/world-i153188-Ադրբեջանը_Թուրքիայի_հետ_գազային_նոր_պայմանագիր_է_կնքել
Ադրբեջանը Թուրքիային տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ տրամադրելու ամսին պայմանագիր է կնքել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2021 08:33 Asia/Tehran
  • Ադրբեջանը Թուրքիայի հետ գազային նոր պայմանագիր է կնքել

Ադրբեջանը Թուրքիային տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ տրամադրելու ամսին պայմանագիր է կնքել:

Ադրբեջանի  էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն այս կապակցությամբ հայտարարել է. «Թուրքիայի հետ նոր պայմանագիր է կնքվել՝ Շահ դենիզ 1» հանքավայրից գազի մատակարարման վերաբերյալ»:

Ըստ  այս հաղորդման՝ նախորդ պայմանագրի ժամկետի ավարտին, Ադրբեջանն ապրիլին դադարեցրել էր հանքավայրից Թուրքիա գազի արտահանումը:

Շահբազովը հավելել է.«Ակնկալվում է, որ հաջորդ տարի «Շահ դենիզ 1» հանքավայրից  Թուրքիա 2,5 միլիարդ խորանարդ մետր գազի փոխանցմամբ, Ադրբեջանի գազի արդյունահանումը կհասնի 43 միլիարդ խորանարդ մետրի»:

ԱՀ էներգետիկայի նախարարը նաև կանխատեսել է, որ այս երկրի գազամատակարարումը 2023 թվականին կհասնի 3,5 միլիարդ խորանարդ մետրի: