Մոսկվա. Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Իրանի հետ ռազմական համագործակցությունը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է պահպանել բազմակողմ և դինամիկ ռազմական համագործակցությունն Իրանի հետ:
ՌԴ պաշտպանության նախարարն ասել է, որ Մոսկվա-Թեհրան դինամիկ ու բազմակողմ հարաբերությունները հստակ կերպով դրսևորվում են միջազգային ահաբեկչության դեմ համատարած պայքարում:
Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարություններն այս տարի համատեղ գործողությունների ինտենսիվ ծրագիր ունեն:
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ Մոհամմադ Բաղերիի հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը նշել է, որ Իրանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, հավելելով. «Երկու երկրների հարաբերությունները զարգանում են երկար տարիների պատմություն ունեցող բարեկամական մթնոլորտի հիմամ և ոկղմերի միջև մշտապես շարունակվում են երկխոսությունները»: