ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i154470-ԱՀԿ_ղեկավարը_զգուշացրել_է_նոր_վտանգավոր_վիրուսի_հայտնվելու_մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է միջազգային հանրությանը ապագայում նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին և կոչ արել դասեր քաղել կորոնավիրուսային պանդեմիայից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 14:09 Asia/Tehran
  • ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է միջազգային հանրությանը ապագայում նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին և կոչ արել դասեր քաղել կորոնավիրուսային պանդեմիայից։

Այս մասին նա հայտարարել է Հռոմում՝ G20-ի առողջապահության և ֆինանսների նախարարների հանդիպմանը։

«Նույնիսկ եթե մենք վերջ դնենք այս պանդեմիային, մենք պետք է դասեր քաղենք և նախապատրաստվենք հաջորդին»,-ասել է նա։ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ աշխարհում չկա հավասարություն պատվաստանյութերի հասանելիության հարցում։ Ներկայում լիարժեք պատվաստված է մոլորակի բնակչության միայն 36 տոկոսը, Աֆրիկայում այդ ցուցանիշն ընդամենը 6 տոկոս է։

Ապագայում սպառնալիքների դեմ համատեղ պայքարելու համար ԱՀԿ ղեկավարը կոչ է արել Մեծ քսանյակի երկրների առաջնորդներին աջակցել պանդեմիաներին նախապատրաստվելու և արձագանքելու՝ իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագրի կնքմանը։ Դրա վերաբերյալ որոշումը ծրագրվում է ընդունել նոյեմբերին կայանալիք Առողջապահության համաշխարհային վեհաժողովի հատուկ նիստում։

araratnews.am