Էրդողանը չի մասնակցի Գլազգոյի գագաթնաժողովին
Նոյեմբեր 01, 2021 13:08 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չի մասնակցի Գլազգոյի գագաթնաժողովին, քանի որ բացասական պատասխան է ստացել անվտանգության արձանագրությունների պահանջի վերաբերյալ:
Ավելի վաղ թուրքական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Էրդողանը Հռոմում G20 գագաթնաժողովի ավարտին վերադարձել է Ստամբուլ և անձամբ չի մասնակցելու Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովին։ Գործակալության տվյալներով՝ Էրդողանը չեղարկել է իր մասնակցությունը ֆորումին՝ Շոտլանդիայում գտնվելու մի շարք արարողակարգային հարցեր համաձայնեցնելու անհնարինության պատճառով։
lragir.am
Պիտակ