Ավարտվեց Բայդեն-Էրդողան հանդիպումը. քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i154644-Ավարտվեց_Բայդեն_Էրդողան_հանդիպումը._քննարկվել_է_նաև_Հարավային_Կովկասում_տիրող_իրավիճակը
َԱվարտվել է Հռոմում աշխարհի քսան առաջատար արդյունաբերական պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 14:15 Asia/Tehran
  • Ավարտվեց Բայդեն-Էրդողան հանդիպումը. քննարկվել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

َԱվարտվել է Հռոմում աշխարհի քսան առաջատար արդյունաբերական պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը:

Ավարտվել է Հռոմում աշխարհի քսան առաջատար արդյունաբերական պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը:

Ըստ մամուլի՝ երկու նախագահները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Արևելամիջերկրական տարածաշրջանի , Սիրիայի, Լիբիայի հարցը, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպումն անցել է դրական մթնոլորտում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կառուցողական հարաբերությունները երկու երկրների միջև, ընդլայնել թուրք-ամերիկյան համագործակցության սահմանները, ինչպես նաև ջանքեր գործադրել տարբեր կոնֆլիկտների խաղաղ կարգավորման հարցում:

slim.am