Գերմանիայի քաղաքացիների 62 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ անվիզա ռեժիմին. հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i15499-Գերմանիայի_քաղաքացիների_62_տոկոսը_դեմ_է_Թուրքիայի_հետ_անվիզա_ռեժիմին._հարցում
Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է Թուրքիայի հետ անվիզա ռեժիմին։ Այս մասին են վկայում ARD հեռուստաընկերության համար Infratest dimap-ի անցկացրած հարցման արդյունքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2016 16:13 Asia/Tehran
  • Գերմանիայի քաղաքացիների 62 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ անվիզա ռեժիմին. հարցում

Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է Թուրքիայի հետ անվիզա ռեժիմին։ Այս մասին են վկայում ARD հեռուստաընկերության համար Infratest dimap-ի անցկացրած հարցման արդյունքները։

Հետազոտությունները ցույց են տվել, որ հարցվածների 62 տոկոսը դեմ է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։ Միայն 33 տոկոսն է հավանություն տվել անվիզա ռեժիմին։ Հարցմանը մասնակցել է մոտ հազար քաղաքացի։

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է հանդես գալ Թուրքիայի հետ վիզայի ռեժիմը հանելու օգտին հանձնարարականով: Միաժամանակ փաստաթղթի հեղինակներն ընդունում են, որ այս պահին Թուրքիան դեռ չի կատարել այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են եվրոպական երկրների հետ վիզայի ռեժիմը վերացնելու համար:

Այս կետերը վերաբերում են կաշառակերության դեմ պայքարի ոլորտում օրենսդրական փոփոխություններին, ԵՄ երկրների հետ ոստիկանական եւ դատական համագործակցությանը, միգրացիոն համագործակցությանը, կենսաչափական անձնագրերի կիրառմանը։