Թուրքիան նոր հրթիռ է փորձարկել
https://parstoday.ir/hy/news/world-i155160-Թուրքիան_նոր_հրթիռ_է_փորձարկել
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է ներքին արտադրության հեռահար հրթիռ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 06, 2021 17:30 Asia/Tehran
  • Թուրքիան նոր հրթիռ է փորձարկել

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է ներքին արտադրության հեռահար հրթիռ:

Թուրքական հեռուստատեսության ցանցի (TRT) հաղորդմամբ, թուրքական նոր՝ «Վահան»  հեռահար հրթիռի արձակման փորձարկումը հաջող է անցել։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.«2023 թվականին Թուրքիայի հրթիռային սպառազինության «Վահան»-ի ավելացմամբ մենք կվերացնենք երկրին սպառնացող ցանկացած վտանգ»։

Թուրքական լրատվամիջոցները չեն նշել փորձարկված հրթիռի մանրամասն բնութագրերը։