Թուրքիայում կտրուկ աճել են էներգակիրների գները
https://parstoday.ir/hy/news/world-i155162-Թուրքիայում_կտրուկ_աճել_են_էներգակիրների_գները
Ցուրտ եղանակին ընդառաջ վառելիքի թանկացումն անհանգստացրել է Թուրքիայի ժողովրդին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2021 14:13 Asia/Tehran
  • Թուրքիայում կտրուկ աճել են էներգակիրների գները

Ցուրտ եղանակին ընդառաջ վառելիքի թանկացումն անհանգստացրել է Թուրքիայի ժողովրդին։

Թասնիմ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում գազամատակարարման ծախսը կազմում է տնային տնտեսությունների եկամտի ավելի քան 10 տոկոսը։

Թուրքիայում էներգակիրների, հատկապես գազի հաճախակի թանկացումները և լիրայի՝ ազգային արժույթի արժեզրկումը, միլիոնավոր մարդկանց համար դժվարություններ է առաջացրել:

Վերջին երկու տարում Եվրոպա մայրցամաքում գազի և էլեկտրաէներգիայի գների ամենամեծ աճը գրանցվել է Թուրքիայում, որն աղյուսակը գլխավորել է 47 տոկոս թանկացումով։ Ցուցակում Թուրքիային հաջորդում են Լեհաստանը (22 տոկոս) և Ուկրաինան (21 տոկոս)։

Առևտրային և արդյունաբերական ոլորտների համար գազի գինը թանկացել է 55 տոկոսով։

Վերջին տարիներին Թուրքիայում լիրայի արժեզրկումը, գործազրկությունն ու գնաճը  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչող քննադատությունների պատճառ են դարձել: