Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները
https://parstoday.ir/hy/news/world-i155532-Ֆրանսիայի_և_ՌԴ_ԱԳ_նախարարները_կքննարկեն_ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_համանախագահության_աշխատանքները
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին Փարիզում կայանալիք Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում կունենան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 12:27 Asia/Tehran
  • Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին Փարիզում կայանալիք Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում կունենան:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցելու են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները:

Հանդիպմանը քննարկվելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերին, տարածաշրջանային, միջազգային ճգնաժամի քաղաքական ու ռազմական ասպեկտներին վերաբերող հարցեր:

1in.am