Զախարովան քննադատել է ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի բեռնվածքը գողանալու փորձը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի բեռնվածքը գողանալու փորձը:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը քննադատել է իրանական նավթի բեռնվածքը գողանալու ԱՄՆ-ի վերջին քայլը, նշելով, որ այդ երկրի անպատասխանատու քաղաքականությունը նպաստում է ս Պարսից ծոցում և Օմանի ծովում լարվածության աճին:
Զախարովան կոչ է արել հետաքննություն սկսել իրանական նավթը գողանալու ԱՄՆ-ի վերջին քայլի կապակցությամբ։
2021 թվականի նոյեմբերի 3-ին ԻՀՊԿ նավատորմի հերոս մարտիկները, ժամանակին իրականացրած գործողության արդյունքում, Օմանի ծովի ջրերում խափանեցին ամերիկյան նավի կողմից իրանական նավթի բեռնվածքի գողությունը։
ԻՀՊԿ մարտիկներն իրականացրել են «Հելի բընր գործողությունը, և իրանական նավթով բեռնված տանկերն ուղղորդել դեպի Իրանի տարածքային ջրեր։