Ղարաբաղում վիրավորվել է երեք ադրբեջանցի զինծառայող
(last modified Sat, 13 Nov 2021 13:25:32 GMT )
Նոյեմբեր 13, 2021 16:55 Asia/Tehran

Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը տեղեկացրել է Ղարաբաղում երեք ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը շաբաթ օրը հայտնել են, որ Ղարաբաղում Շուշիի հատվածում հայ քաղաքացու իրականացրած զինված հարձակման հետևանքով վիրավորվել են  երեք ադրբեջանցի զինծառայողներ:

Ըստ հաղորդման՝  Նորայր Միրզոյանը Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին իր ավտոմեքենան վարելու ժամանակ նռնակ է նետել Շուշի քաղաքի մերձակա Դաշալթի գյուղում գտնվող ադրբեջանական բանակի անցակետի ուղղությամբ, որի հետևանքով երեք ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: 

Հայ քաղաքացին ձերբակալվել է տարածքում տեղակայված ռուս խաղաղապահների կողմից, և միջադեպի հետաքննությունը շարունակվում է։

Երևանը դեռ չի արձագանքել այս լուրին: