Էրդողան. «Այժմ ես մոլորակի ամենափորձառու նախագահն եմ»
https://parstoday.ir/hy/news/world-i155954-Էրդողան._Այժմ_ես_մոլորակի_ամենափորձառու_նախագահն_եմ
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, երեկ թուրք երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2021 16:15 Asia/Tehran
  • Էրդողան. «Այժմ ես մոլորակի ամենափորձառու նախագահն եմ»

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, երեկ թուրք երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:

Էրդողանը խոսելով ներկայիս ախշարհաքաղաքական իրավիճակի մասին, պարծեցել է, թե ներկայումս ինքը ամենափորձառու առաջնորդն է ամբողջ աշխարհում:

«Ես ճանաչում եմ աշխարհը: Այսօր ես համարվում եմ ամենափորձառու նախագահը ամբողջ աշխարհում: Ես այժմ ինքնագովեստով չեմ զբաղվում, ես դա ասում եմ , որպեսզի հստակեցնեմ իմ դերը մյուս երկրների կողքին»:

Այս խոսքերը լուրջ քննարկման առարկա են դարձել թուրք և ռուս օգտատերերի շրջանում: Շատերը համարում են, որ Էրդողանը դրանով հոգեբանական ճնշnւմ է, որ փորձում գորածդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:

slim.am