Էրդողանը զգուշացրել է ընդդիմության հաղթանակի հետևանքների կապակցությամբ
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակը երկրում քաոսի պատճառ կդառնա։
«Մեհր» գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր կուսակիցների հավաքի ժամանակ հայտարարել է, որ «Ժողովրդահանրապետական» ընդդիմադիր կուսակցության քաղաքական խաղերը վնասակար են Թուրքիայի համար։
Էրդողանը նշել է, որ հանրապետական առաջնորդները մի խաղ են խաղացել, որը թվում է, թե իրենց ձեռնտու է, սակայն վնասակար է երկրի համար։
Թուրքիայի տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին, սոցհարցումները վկայում են Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովրդականության անկման մասին:
Թուրքիայի խորհրդարանական և նախագահական ընտրությունները կայանալու են 2023 թվականի հունիսի 18-ին։ Սակայն թուրքական լրատվամիջոցները կարծում են, որ արտահերթ ընտրությունները կայանան ավելի շուտ: