Հունաստան. Թուրքիան տարածաշրջանում բազմաթիվ խնդիրների պատճառն է
https://parstoday.ir/hy/news/world-i156398-Հունաստան._Թուրքիան_տարածաշրջանում_բազմաթիվ_խնդիրների_պատճառն_է
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ուրբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների պատճառն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 05:12 Asia/Tehran
  • Հունաստան. Թուրքիան տարածաշրջանում բազմաթիվ խնդիրների պատճառն է

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ուրբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների պատճառն է:

Ըստ Fars News գործակալության, Աթենքում հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ ալ-Շուքրին և Հյուսիսային Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Խրիստոլուլիդեսը, Դենդիասը  ասել է. «Ցավոք սրտի, այս տարածաշրջանում մեր առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերների պատճառը մեր հարևան Թուրքիան է»: 

Նա նաև ասել է, որ Թուրքիան միգրանտներին որպես լծակ է օգտագործում աշխարհաքաղաքական ճնշում գործադրելու համար։

Ավելի վաղ, Աթենքի հասցեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալից արտահայտություններից,  սահմանները բացելու և Հունաստան փախստականների նոր ալիքի ներհոսքի մասին սպառնալիքից հետո, Հունաստանի զինված ուժերը բերվել են պատրաստվածության վիճակի։