Հունաստանի արտգործնախարարը Գերմանիային կոչ է արել զենք չվաճառել Թուրքիային
Նոյեմբեր 24, 2021 13:38 Asia/Tehran
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Naftemporiki» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիայում ձևավորվելիք նոր կառավարությունից իր երկրի սպասելիքը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումն է։
«Թող դադարեցվի զենքի վաճառքը Թուրքիային։ Փախստականների հարցում Անկարայի նկատմամբ ավելի խիստ մոտեցում թող ցուցաբերվի։ ԵՄ-ում Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում թող որդեգրվի»,-նշել է Դենդիասը և ընդգծել, որ Անգելա Մերկելի վարչապետության շրջանում Թուրքիայի հարցում ԵՄ-ի դիրքորոշումը հիասթափություն է եղել Հունաստանի համար։
civic.am/politics
Պիտակ