Անկարայի ու Ստամբուլի բնակիչները կրկին բողոքել են լիրայի արժեզրկման դեմ
Անկարայում և Ստամբուլում մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու դոլարի նկատմամբ լիրայի 15 տոկոս արժեզրկման դեմ։
Իրանի ռասդոհեռուստատեսության փոխանցմամբ՝ Անոնիմ Սիթվինը, որը լուսաբանում է Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս սոցիալական և քաղաքական իրադարձությունները, չորեքշաբթի գիշեր իր թվիթերյան էջում հրապարակել է Անկարայի և Ստամբուլի բնակիչների բողոքի ցույցերի մասնի լուրը։ Այս տարվա սկզբից թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 40 տոկոսը:
Երեքշաբթի օրը նույնպես թուրքերը դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելու տնտեսական վիճակի վատթարացման և երկրի արժույթի կտրուկ արժեզրկման դեմ։
Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փոխարժեքի բարձրացման մասին հայտարարություններից հետո։ Էրդողանը կառավարության նիստում ասել է, որ արժույթի գների աճն ուղղակիորեն չի ազդի ներդրումների, արտադրության և աշխատատեղերի ստեղծման վրա, և նշել, որ ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը գբաճի պատճառ կդառնա: