Թուրքիայի նախագահը լիրայի անկման համար մեղադրել է արտաքին ուժերին
https://parstoday.ir/hy/news/world-i157092-Թուրքիայի_նախագահը_լիրայի_անկման_համար_մեղադրել_է_արտաքին_ուժերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիրայի անկման համար մեղադրել է արտաքին ուժերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականությունը շարունակվելու է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2021 16:27 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահը լիրայի անկման համար մեղադրել է արտաքին ուժերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիրայի անկման համար մեղադրել է արտաքին ուժերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականությունը շարունակվելու է:

«Կան օտարերկրյա գործակալներ, նրանք հարձակվում են մեզ վրա, փորձում են վարկաբեկել մեր ազատագրական տնտեսական պատերազմը, բայց ինչ էլ անեն, մենք մեր տնտեսական ծրագրից չենք հրաժարվի: Այն ուղղված է արտադրության եւ զբաղվածության աճին», - ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Իզմիրում:

armenpress.am