Պատերազմական գոտիներում գտնվող 200 միլիոն երեխաների կյանքը վտանգի տակ է
Մոտ 200 միլիոն երեխա ապրում է աշխարհի ամենամահաբեր պատերազմական գոտիներում, այդ թվում՝ Աֆղանստանում և Նիգերիայում, հայտնում է միջազգային կազմակերպությունը:
Սա ամենաբարձր ցուցանիշն է ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, ասվում է Save the Children կազմակերպության երեքշաբթի հրապարակված զեկույցում:
Զեկույցում նշվում է. «2019 թվականին 13 երկրներում հակամարտության գոտիներում ապրող երեխաների թիվը կազմել է մոտ 162 միլիոն մարդ, ինչը 2020 թվականին այդ թիվն աճել է մոտ 20 տոկոսով»։
Կազմակերպության նախագահ Ինգեր Էշինգն ասել է. «Միլիոնավոր երեխաներ պայքարում են իրենց հոգեկան առողջության, դպրոց գնալու հնարավորության կամ փրկարար ծառայություններից օգտվելու հնարավորության համար: Սա խարան է միջազգային հանրության համար»։
Զեկույցի համաձայն՝ 337 միլիոն երեխա ապրում է զինված խմբերի և կառավարական ուժերի մոտակայքում, որոնք հավաքագրում են այդ երեխաներին: ԱՅս ցուցանիշը եռապատկվել է երեք տասնամյակ առաջվա համեմատ։