Էրդողանը աշխատանքից ազատել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարին
Դեկտեմբեր 02, 2021 08:45 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Նուրեդին Նաբաթին նշանակվել է է էկոնոմիկայի և գանձապետարանի նոր նախարար։
Լիրայի փոխարժեքի կրկնակի անկումից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է էկոնոմիկայի նախարար Լոթֆի Ալվանին և այդ պաշտոնում նշանակել նրա տեղակալ Նուրեդին Նաբաթիին։
Հաղորդման համաձայն՝ Նաբաթին բանկային տոկոսադրույքների իջեցման խիստ կողմնակիցներից է։ Վերջին մեկ տարում սա երրորդ նախարարն է, ով ստանձնում է Թուրքիայի տնտեսության ղեկը։ Էրդողանն ավելի վաղ պետական կառույցներին հրահանգել էր հետաքննություն անցկացնել լիրայի արժեզրկման հարցով:
Լիրայի արժեզրկումը երկրում բողոքի լայնածավալ ցույցերի պատճառ է դարձել:
Պիտակ