Չինաստանը միացել է ԱՄՆ-ի կազմակերպած ուսումնական վարժանքներին
https://parstoday.ir/hy/news/world-i15811-Չինաստանը_միացել_է_ԱՄՆ_ի_կազմակերպած_ուսումնական_վարժանքներին
Չինաստանի Ժողովրդական-ազատագրական ռազմածովային նավատորմը կմասնակցի միջազգային RIMPAC ուսումնական վարժանքներին: Այս մասին լրագրողներին է հայտնել ԱՄՆ-ի 7-րդ նավատորմի վիցե-ադմիրալ Ջոզեֆ Օկոյնը Շանհայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2016 04:47 Asia/Tehran
  • Չինաստանը միացել է ԱՄՆ-ի կազմակերպած ուսումնական վարժանքներին

Չինաստանի Ժողովրդական-ազատագրական ռազմածովային նավատորմը կմասնակցի միջազգային RIMPAC ուսումնական վարժանքներին: Այս մասին լրագրողներին է հայտնել ԱՄՆ-ի 7-րդ նավատորմի վիցե-ադմիրալ Ջոզեֆ Օկոյնը Շանհայում:

Վարժանքները սկսվելու են մեկ-երկու ամսից և խոշորագույնն են համարվում: Վիցե ադմիրալը ընդգծել է, որ ԱՄՆ-ՉԺՀ համատեղ մասնակցությունը RIMPAC-ին կհեշտացնի երկրների միջև փոխըմբռնումը և կօժանդակի երկկողմանի համագործակցությանը՝ հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին հումանիտար օգնությունն է:

Ընդ որում, նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Խաղաղ օվկիանոսում չի նպաստում լարվածության աճին, իսկ ԱՄՆ-ի նպատակը միջազգային ջրերում ծովային ուղիների հավասար իրավունքներով հասանելիությունն է: Վիցե ադմիրալը կոչ է արել Պեկինին համագործակցել Վաշինգտոնի հետ՝ խաղաղությանը և անվտանգությանը աջակցելու համար:

«Ինտերֆաքսը» գրում է նաև, որ մինչ այս ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Կարտերը հայտարարել էր, թե Չինաստանի մասնակցությունը միջազգային RIMPAC-ում կվերաքննարկվի:

RIMPAC -ն աշխարհում միջազգային խոշորագույն վարժանքներն են: Այն կազմակերպում է ԱՄՆ ՌԾՈՒ-ն՝ ծովային հետևակի կորպուսի և ԱՄՆ ափային պաշտպանության հետ: Վարժանքի անցկացման պարբերությունը երկու տարի է: Մասնակցության հրավերներ են ստանում Խաղաղօվկիանոսյան- Ասիական ԱՄՆ դաշնակից երկրները: