Ճապոնիայի վարչապետ. Կուրիլյան կղզիները Ճապոնիան համարում է հյուսիսային տարածքներ
https://parstoday.ir/hy/news/world-i15838-Ճապոնիայի_վարչապետ._Կուրիլյան_կղզիները_Ճապոնիան_համարում_է_հյուսիսային_տարածքներ
Սոչիում կայացել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: rbc.ru կայքը, հղում անելով Nikkei, հաղորդում է, որ հանդիպման ժամանակ Ճապոնիայի վարչապետը ներկայացրել է տնտեսական համագործակցության պլանը, որը բաղկացած է ութ կետից: Այն ներառում է գործարանների, նավահանգիստների, հիվանդանոցների և այլ ենթակառուցվածքների կառուցում հիմնականում հեռավոր Արևելքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2016 09:10 Asia/Tehran
  • Ճապոնիայի վարչապետ. Կուրիլյան կղզիները Ճապոնիան համարում է հյուսիսային տարածքներ

Սոչիում կայացել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: rbc.ru կայքը, հղում անելով Nikkei, հաղորդում է, որ հանդիպման ժամանակ Ճապոնիայի վարչապետը ներկայացրել է տնտեսական համագործակցության պլանը, որը բաղկացած է ութ կետից: Այն ներառում է գործարանների, նավահանգիստների, հիվանդանոցների և այլ ենթակառուցվածքների կառուցում հիմնականում հեռավոր Արևելքում:

«Այս համագործակցությունը հիմնված է Կուրիլյան կղզիների հարցով ձեռք բերված համաձայնության առաջընթացի վրա, որը Ճապոնիան համարում է իր հյուսիսային տարածքներ»,- նշում է աղբյուրը:

Նախքան հանդիպումը Ճապոնիայի վարչապետը լրագրողներին ասել է, որ ցանկանում է ունենալ «բաց, անկեղծ քննարկում» երկողմ հարաբերությունների վերաբերյալ:

Panorama.am

8/5/2016