Թուրքիայում բողոքի ցույցեր են՝ բողոք տնտեսական խնդիրների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i158488-Թուրքիայում_բողոքի_ցույցեր_են_բողոք_տնտեսական_խնդիրների_դեմ
Ստամբուլի ահզարավոր բնակիչներ կիրակի օրը բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ գնաճի աճի և գնողունակության նվազման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2021 04:36 Asia/Tehran

Ստամբուլի ահզարավոր բնակիչներ կիրակի օրը բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ գնաճի աճի և գնողունակության նվազման:

Ըստ AFP-ի, սա վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում անցկացվող առաջին խոշոր բողոքի ցույցն է՝ տնտեսական ցնցումների դեմ։

Արհմիությունների հրավերով փողոց դուրս եկած ցուցարարները վանկարկել են կարգախոսներ՝ կոչ անելով կառավարությանը արդյունավետ միջոցներ ձեռնարկել իրավիճակը հանգուցալուծելու համար:

Ավելի վաղ, մայրաքաղաք Անկարայում անցկացված ցույցի ամսնակիցները վանկարկել են «Կառավարությունը պետք է հրաժարական տա» և «Չենք կարողանում հաղթահարել», բողոքելով երկրում վատթարացող տնտեսական իրավիճակի դեմ։

 ENAG Inflation Research Group-ի անցկացրած անկախ ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում իրական տարեկան գնաճը կազմում է ավելի քան 58 տոկոս, սակայն այդ երկրի վիճակագրական կենտրոնը  հայտարարել է, որ նոյեմբերին գնաճը կազմել է 21,31 տոկոս:

Թուրքական լիրայի արժեզրկումը, գնաճը և դրա հետևանքով բնակչության աղքատացումը հանգեցրել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժողովրդականության աննախադեպ անկմանը։