Թուրքիայում անցկացված վերջին հարցման տվյալներով, Էրդողանը պարտություն է կրել
https://parstoday.ir/hy/news/world-i159990-Թուրքիայում_անցկացված_վերջին_հարցման_տվյալներով_Էրդողանը_պարտություն_է_կրել
Թուրքիայում անցկացված վերջին հարցման տվյալներով, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետերը զգալի առավելություն ունեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 07:56 Asia/Tehran
  • Թուրքիայում անցկացված վերջին հարցման տվյալներով, Էրդողանը պարտություն է կրել

Թուրքիայում անցկացված վերջին հարցման տվյալներով, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետերը զգալի առավելություն ունեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։

Fars News գործակալության՝ Metropol ինստիտուտի անցկացրած  հարցման համաձայն, ամենաշատ ձայները հավաքել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը՝ 54,4 տոկոս ձայն:  Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին իր ձայնը տվել է հարցվածների 32,2 տոկոսը:

Ստամբուլի քաղաքապետ  Աքրամ Իմամօղլուի և Էրդողանի օտին տրված ձայների հարաբերակցությունը կազմել է 48,7 և  36,6 տոկոս։

Ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել՝ Էրդողանի և նրա կուսակցության ժողովրդավարության նվազման պատճառով, սակայն նախագահը հայտարարել է, որ ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին՝ նախատեսված ժամանակացույցի համաձայն։

Թուրքական լիրայի արժեզրկումը, գնաճը և արդյունքում՝ աղքատության աճը, հանգեցրել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժողովրդականության աննախադեպ անկմանը: