Ռուսաստան. Ամերիկյան պատժամիջոցները բանակցությունների ամենամեծ խոչընդոտն են
Միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչը մի հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցները բանակցությունների ամենամեծ խոչընդոտն են:
Al-Arabiya-ին տված հարցազրույցում, Միխայիլ Ուլյանովն ասել է, որ այս պահին բանակցությունները պետք է կենտրոնանան հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վրա, քանի որ այդ հարցը շարունակում է մնալ բանակցությունների ամենամեծ և ամենաբարդ խոչընդոտը։
Ուշյանովը նշել է, որ եվրոպական կողմերը թերահավատորեն են վերաբերվում բանակցություններում Իրանի լրջությանը, դա որակելով Իրանի հանդեպ արևմտյան հոռետեսություն: Նա նշել է, որ բանակցությունները հեշտ չեն, բայց դրանցում առաջընթաց կա:
Ուլյանովը, ով հանդես է գալիս որպես Թեհրանի և Վաշինգտոնի միջև ոչ պաշտոնական միջնորդ, այսօր առավոտյան առանձին հանդիպումներ է ունեցել իրանական ու ամերիկյան պատվիրակությունների հետ։
Ամանորյա տոների պատճառով մի քանի օր ընդմիջումից հետո, միջուկային բանակցությունների մասնակիցները երկուշաբթի օրը հավաքվել էին Վիեննայում՝ շարունակելու 2015 թ. Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները: