Թուրքական արտադրության կործանիչը կներկայացվի 2023 թվականին
https://parstoday.ir/hy/news/world-i160872-Թուրքական_արտադրության_կործանիչը_կներկայացվի_2023_թվականին
Թուրքիայի նախագահը խոստացել է հաջորդ տարի ներկայացնել թուրքական արտադրության կործանիչ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 07, 2022 17:03 Asia/Tehran
  • Թուրքական արտադրության կործանիչը կներկայացվի 2023 թվականին

Թուրքիայի նախագահը խոստացել է հաջորդ տարի ներկայացնել թուրքական արտադրության կործանիչ։

Երկրում տնտեսական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իր կառավարությունը մտադիր է մինչև 2023 թվականը ներկայացնել թուրքական արտադրության կործանիչ։

Էրդողանը նշել է, որ կործանիչը թռիչքներ է իրականացնելու 2025 թվականից և 2029 թվականին կդառնա Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր կործանիչը։

Թուրքիայի նախագահը, ում ժողովրդականությունը անկում է ապրել աղքատության աճի պատճառով, «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց ի վեր, երկրի ռազմական բյուջեն 5,5 միլիարդ դոլարից դարձրել է 7,5 միլիարդ դոլար:

Թուրքիայի ազգային արժույթը վերջին ամիսներին կտրուկ անկում է ապրել։ Թուրքերը բազմիցս հակակառավարական ցույցեր են անցկացրել՝ բողոքելով լիրայի արժեզրկման և դրա հետևանքով գնաճի ու աղքատության դեմ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio