Թուրքական կործանիչները թռիչքներ են իրականացրել Հունաստանի բնակեցված կղզիների վրայով
https://parstoday.ir/hy/news/world-i160932-Թուրքական_կործանիչները_թռիչքներ_են_իրականացրել_Հունաստանի_բնակեցված_կղզիների_վրայով
Հունաստանի պետական ​​հեռուստատեսությունն ուրբաթ օրը հաղորդել է, որ թուրքական կործանիչները թռիչքներ են իրականացրել երկրի բնակեցված կղզիների վրայով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 05:31 Asia/Tehran
  • Թուրքական կործանիչները թռիչքներ են իրականացրել Հունաստանի բնակեցված կղզիների վրայով

Հունաստանի պետական ​​հեռուստատեսությունն ուրբաթ օրը հաղորդել է, որ թուրքական կործանիչները թռիչքներ են իրականացրել երկրի բնակեցված կղզիների վրայով:

Fars News գործակալության փոխանցմամբ՝ երկրի օդային տրածքը խախտելուց հետո, հունական 2 կործանիչներ որսացել են թուրքական կործանիչներին:

Երկու շաբաթ առաջ Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Թուրքիան  այդ երկրի օդային տարածք է ուղարկել 25 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ 20 F-16 կործանիչ, երեք CN-235 լրտեսական ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք և ուղղաթիռ։

ՆԱՏՕ-ի անդամներ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ վատթարացել են անցյալ տարի: Անցյալ տարի, Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի որոնումների շուրջ վեճի պատճառով, լարվածությունը կարող էր փոխվել ռազմական առճակատման: