Թուրքիայի նախագահը քննադատել է ընդդիմությանը
https://parstoday.ir/hy/news/world-i161060-Թուրքիայի_նախագահը_քննադատել_է_ընդդիմությանը
Թուրքիայի նախագահն ընդդիմությանն անարխիստներ է անվանել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 09, 2022 17:15 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահը քննադատել է ընդդիմությանը

Թուրքիայի նախագահն ընդդիմությանն անարխիստներ է անվանել:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Ոմանք ցանկանում են, որպեսզի բոլորը վնասվեն տնտեսական տատանումների հետևանքով և իրենք, ապստամբություն սկսեն։ Ոմանք փորձում են ինչպես մյուս երկրները՝ Թուրքիային տանել քաոսի և մենք կբացահայտենք նրանց դավաճանությունը»։

Ֆինանսական ճգնաժամի և աղքատության աճի պատճառով ժողովրդականությունը կորցրած Էրդողանը հայտարարել է, որ կլուծի փոխարժեքի խնդիրը և  հնարավորինս արագ կկարգավորի գնաճի խնդիրը:

Այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ 2022 թվականին Թուրքիայի տնտեսական իրավիճակի վերաբերյալ առաջին զեկույցում գրանցվել է գնաճի աննախադեպ աճ վերջին 19 տարիների ընթացքում: