Վերադառնալ քաղաքական երկխոսությանը. ԵԱՀԿ կոչը` Հայաստանին և Ադրբեջանին
(last modified Wed, 12 Jan 2022 15:48:45 GMT )
Հունվար 12, 2022 19:18 Asia/Tehran
  • Վերադառնալ քաղաքական երկխոսությանը. ԵԱՀԿ կոչը` Հայաստանին և Ադրբեջանին

ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերսկսված բախումների և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ:

«Մենք կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել վերջերս նախաձեռնած իմաստալից քաղաքական երկխոսությունը: Որպես ԵԱՀԿ-ում նախագահող՝ Լեհաստանը հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ վերսկսելու և ամրապնդելու ջանքերը՝ ուղղված տևական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում կայուն զարգացման խթանմանը:

Մենք այս հարցում աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մենք նաև վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը Լեհաստանի նախագահած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին»,- ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

Պիտակ