ԱՄՆ-ի պատժամիջոցները սպառնում են մեկ միլիոն աֆղան երեխաների կյանքին
(last modified Mon, 17 Jan 2022 14:10:52 GMT )
Հունվար 17, 2022 17:40 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ի պատժամիջոցները սպառնում են մեկ միլիոն աֆղան երեխաների կյանքին

ՄԱԿ-ը և մարդասիրական օգնության խմբերը նախազգուշացրել են Աֆղանստանի դեմ ԱՄՆ կառավարության պատժամիջոցները շարունակվելու դեպքում մեկ միլիոն աֆղան երեխաների մահվան մասին:

Nation պարբերականը մի հոդվածում գրելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները միլիոնավոր աֆղանցիների սովի գլխավոր պատճառն է, գրել է, որ Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցի համաձայն ներկայիս պայմաններում լուրջ փոփոխություններ չիրագործելու դեպքում, ավելի քան մեկ միլիոն աֆղան երեխաներ հնարավոր է ձմռանը սովամահ լինեն:

Nation պարբերականը գրել է, որ ԱՄՆ պատժամիջոցները շարունակվելու և թալիբների իշխանության գալու պատրվակով Վաշինգտոնի կողմից Աֆղանստանի ակտիվները սառելու դեպքում, Աֆղանստանի մեկ միլիոն երեխայի կյանքը վտանգված կլինի այս ձմռանը:

Բանկերի կանխիկ գումարը սպառվել է: Ամեն ինչի գինը, սկսած հացից մինչև վառելիք, թանկանում է. Ներմուծումը կաթվածահար է, իսկ աշխատողները ամիսներ շարունակ ապրում են առանց վարձատրության։