Էրդողան. Միջերկրական ծովից Եվրոպա գազ կարող է մղվել միայն Թուրքիայով
https://parstoday.ir/hy/news/world-i161928-Էրդողան._Միջերկրական_ծովից_Եվրոպա_գազ_կարող_է_մղվել_միայն_Թուրքիայով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արեւելյան Միջերկրածովի հանքավայրերից գազը Եվրոպա կարող է մղվել միայն թուրքական տարածքով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2022 13:53 Asia/Tehran
  • Էրդողան. Միջերկրական ծովից Եվրոպա գազ կարող է մղվել միայն Թուրքիայով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արեւելյան Միջերկրածովի հանքավայրերից գազը Եվրոպա կարող է մղվել միայն թուրքական տարածքով։

Նա համապատասխան հայտարարությունն արել է Ալբանիայից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողներին՝ մեկնաբանելով EastMed գազատարի նպատակահարմարության շուրջ ծավալված քննարկումը։

«Այդ նախագիծն անիրագործելի է։ Մենք դա ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ այդտեղ դրական պահեր չկան։ Նման աշխատանք (տարածաշրջանից Եվրոպա գազի առաքում) չի կարող իրականացվել առանց Թուրքիայի։ Եթե ​​գազն այնտեղից գնա Եվրոպա, ապա` միայն Թուրքիայի տարածքով»,- հայտարարել է Էրդողանը։

news.am