ՆԱՏՕ-ում Արեւելյան Եվրոպայից նոր երկրների մուտքն այժմ չի քննարկվում. Շոլց
https://parstoday.ir/hy/news/world-i162470-ՆԱՏՕ_ում_Արեւելյան_Եվրոպայից_նոր_երկրների_մուտքն_այժմ_չի_քննարկվում._Շոլց
ՆԱՏՕ-ն չի կարող երաշխավորել չընդլայնումը, սակայն Արեւելյան Եվրոպայից նոր երկրների մուտքը միությունում ներառված չէ օրակարգում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 23, 2022 19:28 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ում Արեւելյան Եվրոպայից նոր երկրների մուտքն այժմ չի քննարկվում. Շոլց

ՆԱՏՕ-ն չի կարող երաշխավորել չընդլայնումը, սակայն Արեւելյան Եվրոպայից նոր երկրների մուտքը միությունում ներառված չէ օրակարգում:

Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի Süddeutsche Zeitung թերթում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով հարցին՝ կարո՞ղ են արդյոք երաշխիքներ լինել ՆԱՏՕ-ի չընդլայնվելու մասին, նա ասել է. «Արեւելյան Եվրոպայից նոր երկրների մուտքը ՆԱՏՕ-ում այժմ ընդհանրապես օրակարգում չէ: Ինչի՞ն է ուղղված այդ պահանջը Ռուսաստանի կողմից: Այդպիսի երաշխիք չի կարող լինել»:

news.am