«Գազպրոմը» «Երկնագույն հոսք» գազամուղով գազի ռեկորդային ծավալ է մատակարարել Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i162920-Գազպրոմը_Երկնագույն_հոսք_գազամուղով_գազի_ռեկորդային_ծավալ_է_մատակարարել_Թուրքիային
«Գազպրոմը» Թուրքիային «Երկնագույն հոսք» գազամուղով մատակարարել է գազի ռեկորդային ծավալ՝ 15,98 մլրդ խորանարդ մետր։ Սա առավելագույն ցուցանիշն է խողովակաշարի գործարկման սկզբից, ասվում է «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրությունում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2022 08:41 Asia/Tehran
  • «Գազպրոմը» «Երկնագույն հոսք» գազամուղով գազի ռեկորդային ծավալ է մատակարարել Թուրքիային

«Գազպրոմը» Թուրքիային «Երկնագույն հոսք» գազամուղով մատակարարել է գազի ռեկորդային ծավալ՝ 15,98 մլրդ խորանարդ մետր։ Սա առավելագույն ցուցանիշն է խողովակաշարի գործարկման սկզբից, ասվում է «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրությունում։

«2021թ. արդյունքներով՝ սահմանվել է Ռուսաստանից Թուրքիա «Երկնագույն հոսք» գազամուղով գազի մատակարարման պատմական ռեկորդ։ Անցած տարի «Երկնագույն հոսքով» մատակարարվել է 15,98 մլրդ խմ գազ։ Սա առավելագույն տարեկան ցուցանիշն է 2003թ. մայրուղու գործարկումից սկսած»,- ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Մատակարարումների աճը համընկել է Թուրքիայում գազի սպառման պատմական ռեկորդի հետ, նշում է «Գազպրոմ էքսպորտ»-ը։ Նախնական գնահատականներով՝ 2021թ. այն կազմել է մոտ 61 մլրդ խմ։

news.am