Լեյլա Աբդուլլաևան պատասխանել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարին
https://parstoday.ir/hy/news/world-i163378-Լեյլա_Աբդուլլաևան_պատասխանել_է_Հայաստանի_ԱԳՆ_ղեկավարին
Նախ ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ հաջողությամբ զարգանում են։ Բոլորին հայտնի է, որ մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ հաջող նախագահության փորձ ունիմի շարք կազմակերպություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2022 14:51 Asia/Tehran
  • Լեյլա Աբդուլլաևան պատասխանել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարին

Նախ ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները միջազգային կազմակերպությունների հետ հաջողությամբ զարգանում են։ Բոլորին հայտնի է, որ մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ հաջող նախագահության փորձ ունիմի շարք կազմակերպություններում:

Ինչպես հայտնում է Аrmenia.Az-ը, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը այն մասին, թե «Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար»:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ապա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի բանաձևի համաձայն՝ կապված մարդասիրական օգնության համակարգման հետ, նման գործունեությունը պետք է իրականացվի՝ պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը հարգանքի հիման վրա: Հենց այս սկզբունքով էլ իրականացվում է միջազգային կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքում։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուշադրությանն ենք հասցնում, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է՝ համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիրը։ Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանությունները այս առնչությամբ տեղին չեն և անհիմն են։ Լավ կլիներ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբաներ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված հարցերը»,- ընդգծել է Լ.Աբդուլլաևան։

ARMENIA.AZ