Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ կքննարկեն ինքնահռչակ ԴԺՀ եւ ԼԺՀ ճանաչման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i164630-Բելառուսն_ու_Ռուսաստանը_համատեղ_կքննարկեն_ինքնահռչակ_ԴԺՀ_եւ_ԼԺՀ_ճանաչման_անհրաժեշտությունը
Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ կքննարկեն ինքնահռչակ ԴԺՀ եւ ԼԺՀ ճանաչման անհրաժեշտությունը 17.02.2022 1lur. Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ կքննարկեն ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Օսիպովիչսկի պոլիգոնում «Դաշնակցային վճռականություն – 2022» բելառուս-ռուսական զորավարժությունների ընթացքին ծանոթանալուց հետո, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 17, 2022 17:27 Asia/Tehran
  • Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ կքննարկեն ինքնահռչակ ԴԺՀ եւ ԼԺՀ ճանաչման անհրաժեշտությունը

Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ կքննարկեն ինքնահռչակ ԴԺՀ եւ ԼԺՀ ճանաչման անհրաժեշտությունը 17.02.2022 1lur. Բելառուսն ու Ռուսաստանը համատեղ կքննարկեն ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Օսիպովիչսկի պոլիգոնում «Դաշնակցային վճռականություն – 2022» բելառուս-ռուսական զորավարժությունների ընթացքին ծանոթանալուց հետո, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Օրեր առաջ ՌԴ Պետդումա ներկայացվեց խորհրդարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ստորին պալատի դիմումի նախագիծը Ռուսաստանի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ  ԼԺՀ-ի ճանաչման անհրաժեշտության մասին։ Այս առնչությամբ լրագրողները բելառուսական պետության ղեկավարից հետաքրքրվեցին, եթե Ռուսաստանում նման որոշում կայացվի, ինչպե՞ս այդ դեպքում կվարվի Բելառուսը։

«Մենք կպայմանավորվենք Պուտինի հետ, թե ինչ անել, ինչն ավելի լավ կլինի Ռուսաստանի եւ Բելառուսի համար։ Բայց դա համատեղ որոշում կլինի»,- պատասխանել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

1lur.am