Նավթը կտրուկ թանկացել Է ՌԴ-ի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների ֆոնին
https://parstoday.ir/hy/news/world-i165512-Նավթը_կտրուկ_թանկացել_Է_ՌԴ_ի_դեմ_Արեւմուտքի_նոր_պատժամիջոցների_ֆոնին
Նավթի գները երկուշաբթի օրը կտրուկ աճում են Ռուսաստանի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ նորությունների ֆոնին, որոնք սահմանափակում են ռուսաստանյան առանձին բանկերի՝ SVIFT-ից օգտվելու հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 28, 2022 14:58 Asia/Tehran
  • Նավթը կտրուկ թանկացել Է ՌԴ-ի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների ֆոնին

Նավթի գները երկուշաբթի օրը կտրուկ աճում են Ռուսաստանի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ նորությունների ֆոնին, որոնք սահմանափակում են ռուսաստանյան առանձին բանկերի՝ SVIFT-ից օգտվելու հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Brent տեսակի ապրիլյան ապառնագրերի արժեքը փետրվարի 28-ին ICE Futures լոնդոնյան սակարանում Երեւանի ժամանակով 09:15-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել Է 103,15 դոլար, ինչը 5,22 դոլարով (5,33 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված գնից: Փետրվարի 25-ի սակարկությունների արդյունքում այդ պարտավորագրերն Էժանացել են 1,15 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 97,93 դոլարի:

WTI մակնիշի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի Էլեկտրոնային սակարաններում (NYMEX) ներկա պահին մեկ բարելի դիմաց հասել Է 97,03 դոլարի, ինչը 5,44 դոլարով (5,94 տոկոս) բարձր Է փետրվարի 25-ի նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից: Հունիսի 18-ին շուկայի փակման դրությամբ այդ պարտավորագրերի արժեքն աճել Է 0,6 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71,64 դոլար: WTI-ն Էժանացել Է 1,22 դոլարով (1,3 տոկոս)՝ նախորդ սակարկությունների ընթացքում բարելի դիմաց հասնելով 91,59 դոլարի: Փետրվարի 25-ին G7-ի երկրների ղեկավարները որոշում են ընդունել ռուսաստանյան մի քանի  բանկեր անջատել SWIFT վճարումների միջազգային համակարգից:

armenpress.am/arm/